Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր Մարտակերտից լուր ստացա, որ դպրոցների, արվեստի դպրոցների, մանկապարտեզների ու թերևս պետական կառույցների բոլոր աշխատակիցների աշխատավարձը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսիների համար, վճարել են 60%֊ի չափով․ պատճառը զավեշտի ժանրից է՝ կռիվ է եղել, դուք էլ գնացել եք Հայաստան։

Վճարել են 100%֊ով միայն դեկտեմբեր ամսվանը։ Փաստորեն, էս խեղճ մարդիկ ստիպված լքել են Արցախի տարածքը, որ չմեռնեն, իսկ Արցախի կառավարությունը որոշել է այս մարդկաց պատժել ու վճարել աշխատավարձը 60%֊ի չափով։

Մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա։ Ունեմ նաև մեկ փաստ, որ աշխատակիցներից մեկը վիրավորվել և տեղափոխվել է Հայաստան բուժման և նա նույնպես ընկել է այս կրճատման տակ՝ իբրև Հայաստան գնացած, և 130 հազար դրամի փոխարեն վճարվել է 100 հազար։

Լսե՛ք, ինձ չփորձեք մեկդ զանգել Արցախից ու գրածս պոստի մասով հարցեր քննարկել, գնացեք այդ մարդկանց հարցերը լուծեք, ես երբեք չճշտված ինֆո չեմ տարածում։

Հ.Գ. էլ. Էներգիայի և գազի սպառման «փոխհատուցումների» PR ակցիայի և դառը իրականության մասին կգրեմ վաղը….»։