Քոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատն այսօր հավաքվել են Ընտրողների կոլեգիայի աշխատանքի արդյունքների ատեստավորման հարցը քննարկելու համար:

Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհում են Կապիտոլիումի շենքը, որտեղ ընթանում է Սենատի և Քոնգրեսի համատեղ նիստը։

Թրափի կողմնակիցներին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան:
Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ցուցարարներին ցրելու համար նախատեսված ոչ մահացու միջոցներ: