«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք քաղաքական գործիչ ե՞ք, թե մեր գյուղի Մարթոյի նման յոթհարկանի անեծք անող եք:
Շուռնուխի շուխուրից պրծանք, հիմա էլ վայրահաչոց եք կապել Մեղրի «միջանցքի» մասին, ով որ տա՝ անեծքների շարան: Ամոթ է, արա, տղամարդ եղեք, թե՞ ներքինին տղամարդ չի լինում:
Խոհանոցից ինչ սուտ հորինված գալիս է, վարժեցված շան նման կրկնում եք: Ժխտվելուց հետո գոնե ականջներդ կախեք, թե՞ ձեր տերը կտրել է ձեր ականջները չոբանի շան պես:
Մի հրճվանք եք ապրում Ալիևի հաչոցների համար, մի խրախճանք, թե ամաչում ենք: Մարդ իր թուքն ափսոսում է: Ձեզ վրա պիտի խնչել:
Վանեցյանի փախուստի տեսանյութի համար ամաչեք, ամնեզիայով տառապող ինքնասիրահարված զառամյալ Վազգենի համար ամաչեք, էն կվնշիկի համար ամաչեք, ձեր հարթ ուղեղի համար ամաչեք, ձեզ նետված ոսկորի համար ամաչեք...., եթե ամոթ ունեք:
Ձեզ համար ստիպված ենք փոխել մեր բառապաշարը:
Դուք ուրիշ լեզու ընդունակ չեք հասկանալու»: