Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գերիների հարցն էլ է սահմանները գծելու նման խայտառակ ձևով արվելու:
Բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, մինչև ամանոր տունդարձ և նման այլ խոստումներին դեռ հավատա՞նք և սպասե՞նք:
Լույսի նման երիտասարդներ կան, որոնց անուններն անգամ դեռևս չեն հաստատել:
Գերիների խնդիրն օր առաջ պետք է լուծվի. ներկայիս իշխանությունները Պուտինին կխնդրեն, անձամբ ալիևին կդիմեն, թե Հռոմի պապին, բայց սա համար առաջին խնդիրներից է, որ անհապաղ լուծում է պահանջում:
Լուսանկարում՝ Շուշիում գերեվարված լիբանանահայ Մարալ Նաճարեանը»։