Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․  «Երեկ ևս 5 ռազմական օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան։ Այսպիսով, միայն վերջին երկու օրվա ընթացքում այդ Ադրբեջան մեկնած թուրքական ռազմական օդանավարի թիվը հասել է 12-ի։ Հավանաբար, նախապատրաստվում է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի հիմնումը։
Բացառել չի կարելի իհարկե նաև ռազմատեխնիկայի փոխադրումը։ Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ միայն անցյալ տարի ըստ պաշտոնական տվյալների դեպի Ադրբեջան թուրքական ռազմական արտահանումը մեծացել է 194%-ով` կազմելով շուրջ 260մլն ԱՄՆ դոլլար»։