Ինդոնեզիայում կապը կորցրել են Boeing 737-500 ինքնաթիռի հետ։ Ռիա Նովոստիի-ի փոխանցմամբ՝ այս մասին լուրը հաստատել է որոնողափրկարարական գրասենյակի ներկայացուցիչը ։

Ի սկզբանե այդ մասին հայտնել էր Flightradar24-ը, որի տվյալներով ADS-B չվերթի ազդանշանը կորել է տեղի ժամանակով 07։40-ին։

Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ջակարտայի օդանավակայանից ինքնաթիռի թռիչքից չորս րոպե հետո։ Հայտնում են, որ ինքնաթիռում գտնվել է ավելի քան 50 ուղևոր։

Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ մարդատար ինքնաթիռն ընկել է ջուրը։ Հայտնաբերվել են մի քանի մարմին, ինքնաթիռի կտորներ։