Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Զարուհի Փոստանջյանը հայտնի հարցն ուղղեց Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում, ես ամոթից գետինը մտա։ Երկուսն էլ իմ երկիրն էին ներկայացնում։ Հոդված ունեմ հարցի անթույլատրելիության մասին։ Արդյունքում դարձանք միջազգային ծաղրուծանակի առարկա։
Հիմա մենք պարտվել ենք։ Ելեք երկինք, իջեք ցած, ես չեմ կարող հասկանալ ու ընդունել Ալիևի ծաղրանքի տիրաժավորումը հայկական մեդիատիրույթում։ Ո՞ր օրվանից Ալիևը դարձավ մեջբերվող դասական հայկական իրականության մեջ, ո՞ր օրից դարձավ Փաշինյանի դեմ պայքարելու միջոց։
Հաղթող երկրի նախագահի գործելաոճը լակոտական է։ Երբ մենք ենք հաղթել առաջին պատերազմում, մեր երկրի նախագահը իրեն պահել է հաղթողի վեհանձնությամբ։
Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը և իշխող քաղաքական թիմը բավարար մեղքեր ունեն գործած ներհայկական տիրույթում դատափետելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ Ալիևի նոլդուները պետք է դառնան քաղաքական դաշնակից ու ամենօրյա հիթ»։