Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իտալիայի առաջնության 17-րդ տուրում գրավելով «Սասուոլոյի» դարպասը, 759-րդ գոլն է խփել կարիերայում, գրում է Gazzetta dello Sport-ը:

35-ամյա ֆուտբոլիստը կրկնել է կարիերայի ընթացքում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը, որը պատկանում է չեխական ֆուտբոլի լեգենդ Յոզեֆ Բիցային: Նա 759 գոլի հեղինակ է դարձել 1931-1955-ը: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն, որը 812 պաշտոնական խաղում խփել է 757 գոլ։


Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», «Յուվենտուսում» եւ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 1034 հանդիպում։