Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Մոսկվայում է, որտեղ կայանալու են ԼՂ հարցի շուրջ եռակողմ բանակցությունները: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Նա նաև նշել է, որ Ալիևի շարասյունն արդեն շարժվում է դեպի Կրեմլ:

Ադրբեջանցի դեսպանը հաղորդել է նաև, որ ՌԴ-ում Ալիևին դիրմավորել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ՌԴ ԱԳՆ և դեսպանատան ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը քիչ առաջ տեղեկացրել էր. «Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- գրել էր խոսնակը։