Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարատև հակամարտության արդար հիմքի վրա երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար, ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացվում են: Մեր կարծիքով՝ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարաժամկետ և լիարժեք լուծում տալու երկարատև հակամարտության արդար հիմքի վրա` ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով», - ասաց Ռուսաստանի ղեկավարը: