Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ, գուցե իմ վերաբերմունքն այսօրվա բանակցությունների նկատմամբ հեչ արդիական չի, բայց ինչ որ կա` էն եմ ասում։
Սիրտս ցավում էր, իրո՛ք ցավում էր, որ վիճակդ տեսնում էի։ Ինչ էլ անես, ոնց էլ անես սրանից հետո` դու պարտված ղեկավար ես, հասկացի՛ր։ Հրաշք չի կատարվելու, մեջքդ չի ուղղվելու, ու քեզ հետ` մերն էլ հետը։
Բացարձակապես չարախնդալու ոչ ցանկություն ունեմ, ոչ սիրտ ու ոչ էլ մարդկային եմ համարում չարախնդալն էս իրավիճակում։
Մենք էլ ենք մեղք... դու էլ ես մեղք։
Արագացրու արտահերթ ընտրությունները»։