«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» խորհրդարանին է ներկայացրել իր կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը:


Այս զեկուցին մենք դեռ կանդրադառնանք, հիմա միայն նշենք, որ ըստ զեկույցի՝ Հայաստանում շահագործվում են 30 մետաղական հանքավայրեր, որոնցից որևէ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն, ըստ փաստաթղթերի, աշխատում է վնասով: Այդ թվում՝ Թեղուտի հանքը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Այդ հանքավայրերի սեփականատերերը Հայաստանի ընդերքը շահագործելով միլիարդներ են աշխատում, Հայաստանի բնությունը կործանվում է, իսկ պետությունն ու հասարակությունը տուժողի դերում են»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում