«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Յուքոմ» ընկերությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրինությունը աշխատակիցներին ասել է, որ պետք է կրճատումներ իրականացվեն, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացվեն ընկերությունում։

Այսինքն՝ «Յուքոմը» ներդրումներ է անում աշխատակիցների հաշվին։ Շատ աշխատակիցներ տարեվերջին ու տարեսկզբին հայտնվել են անելանելի վիճակում, անակնկալ ձեւով տեղեկացել են, որ առաջիկայում զրկվելու են աշխատանքից: Ինչո՞ւ են սեփականատերերը նման զավեշտալի որոշում կայացրել։ Երեկ՝ ողջ օրվա ընթացում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկատվության շուրջ զրուցել «Յուքոմ» ընկերության պատասխանատու աշխատակիցների հետ: Մեզ ընկերության ընդհանուր գրասենյակից հեռախոսահամար փոխանցեցին ու հայտարարեցին, թե իրենք են միայն պատասխանատու մեր հարցերին պատասխանել, սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց: Այնպիսի տպավորություն էր, թե «Յուքոմը» փակ է։

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։