Կորոնավիրուսով հիվանդների իմունիտետը պահպանվում է մինչև հինգ ամիս: ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի ղեկավար Վասիլի Ակիմկինը:

«Իմունիտետը պահպանվում է 3-5 ամիս, նույնիսկ երրորդ ամսվանից հետո դիմադրողականությունը սկսում է ընկնել», – ասել է Ակիմկինը համաճարակաբանների հետ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքերով ՝ պետք է լինեն ոչ միայն հակամարմինները, այլև բջջային իմունիտետը։