ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նախօրեին Գյումրիից դաշտերով է կարողացել դուրս գալ:

«Ինքնահռչակ վարչապետի թեկնածուն արդեն Գյումրի գալուց շատ ավելի զգույշ կլինի, որովհետև այս անգամ իմ տեղեկություններով՝ դաշտերի միջով մի կերպ կարողացել է փախնել և այդ պատնեշը հաղթահարել, երբ քաղաքացիներն ուղղակի հարցեր են ունեցել նրան»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդոք իշխանությո՞ւնն էր կազմակերպել այդ ակցիան, ինչպես հայտարարում էին ընդդիմության ներկայացուցիչները և անձամբ Վազգեն Մանուկյանը, պատգամավորն ասաց. «Բացարձակ կազմակերպվածություն չի եղել մեր կողմից»: