Ջո Բայդենը երդում տվեց և ստանձնեց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։
«Ես՝ Ջո Բայդենս, հանդիսավոր երդվում եմ, որ բարեխղճորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ ու կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»,- ասել Է Բայդենը՝ բարձրացնելով աջ ձեռքը և ձախ ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա:
78-ամյա դեմոկրատ Բայդենը դարձել Է ԱՄՆ-ի 46-րդ նախագահը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ներկա գտնվել Բայդենի երդմնակալությանը։