Այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, լրագրողը, դիմելով իմքայլական պատգամավորներին, հարցրեց, թե իրենք էլ են կասկածում, որ Շուշին հայկական քաղաք է՝ նշելով, որ վարչապետի երեկվա հարցադրումը քննադատության է արժանացել: Իմ քայլականները, ասուլիսը վարողի հորդորով անպատասխան թողեցին հարցը, քանի որ իրենց ժամանակը սպառվել էր և նախապես զգուշացվել էր լրագրողին, որ ժամանակը սպառված է:

Ավելի ուշ իմքայլական Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նիստերի դահլիճը լքելու պատճառը և անդրադարձավ վարչապետի՝ պատգամավորի խոսքով՝ հռետորական հարցին: