ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն անմիջապես աշխատանքի է անցել hունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում երդում տալուց հետո: Նախագահ Բայդենը լիովին հարմարվել է օվալաձև աշխատասենյակին և մի քանի փոփոխություններ արել այնտեղ:
Բայդենի կատարած փոփոխություններից մեկին, Twitter-ում անդրադարձել է քաղաքական մեկնաբան Նյուտոն Դանը:
Նորընտիր նախագահն ազատվել է կարմիր կոճակից, որը նախկինում դրված է եղել օվալաձև աշխատասենյակում։ Այդ կոճակն օգտագործել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամեն անգամ, երբ նա սեղմել է կոճակը՝ նրա համար բերել են արծաթե սկուտեղի վրա դրված դիետիկ կոլա: