Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Դեսպանությունը մեծ հարգանքով է վերաբերվում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին և ոչ մի դեպքում չի ոտնձգում դրանց իրավունքների և խոսքի ազատության դեմ:
Սակայն կցանկանայինք հեղինակավոր պարբերականի ուշադրությունը դարձնել նրան, որ դրա՝ մեր նամակին պատասխան հրապարակման մեջ պարունակվող ժողովրդավարության և խոսքի ազատության մասին դատողություններից դուրս է մնում հարցի էությունը։ Իսկ այն պարզ է. «Հրապարակ» օրաթերթը տարածել է կեղծ տեղեկատվություն Հայաստանում Ռուսաստանի դեսպանի գործունեության մասին»,- ասված է հայտարարության մեջ։