Մամուլում լուրեր են շրջանառվում 23 հայ գերիների Հայաստան վերադառնալու մասին։ Նշվում են նաև նրանց անուն-ազգանունները։ Այս տեղեկությունը Իրավաբան.net-ը փորձեց ճշտել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Նրա մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն չունի, չի կարող հաստատել կամ հերքել։

«Գերիների հարցը գերզգայուն հարց է, որը զգուշություն է պահանջում, այս մասին տեղեկություն տարածողը պիտի պատասխանատու լինի։ Պետական ինստիտուտներն այդ տեսակի ինֆորմացիայի առկայության պարագայում ամենաշահագրգռվածն են, որ հանրայնացնեն»,- ասաց Հովսեփյանը։

Նշենք, որ փորձեցինք տեղեկությունը ճշտել նաև ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններից, սակայն չկարողացանք կապ հաստատել գերատեսչությունների հետ։