եռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Պերեպելկինը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել։

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել ադրբեջանական կողմից բեռնատար մեքենաների շարասյանը:

Որոնք շինանյութերով բեռնված Կարմիր Շուկայից ընթացել են դեպի Շուշի և ճանապարհների սառած լինելու պատճառով վթարի ենթարկվել։

Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։