Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի ստանալու 221,4 հազար դոլար տարեկան թոշակ կամ ամսեկան 18,45 հազար դոլար, ինչպես նաեւ սոցիալական արտոնություններ, որպես նախկին երկրի ղեկավար։ Սակայն նա կարող է զրկվել այդ թոշակից։ Այս մասին գրում է CNN-ը։ Բանն այն է, որ համաձայն 1958 թվականի՝ «Նախկին նախագահների մասին» դաշնային օրենքի, արտոնությունները տրամադրվում է միայն Սպիտակ տան այն նախկին ղեկավարներին, որոնք չեն հեռացվել պաշտոնից իմփիչմենտով, կամ էլ չեն դատապարտվել քրեական հանցագործության համար։

Թրամփը որոշել է չհրաժարվել իր թոշակից, սակայն կարող է զրկվել դրանից։ Իհարկե, նրա պաշտոնավարման ընթացքում նա իմփիչմենտի չենթարկվեց Սենատի կողմից, սակայն հիմա ամեն բան դատարանն է որոշելու։ Պետական պահպանություն եւ սոցիալական երաշխիքներ հասնում է նաեւ Մելանյա Թրամփին, եթե նա չամուսնալուծվի եւ նորից չամուսնանա։