Բոլորին է հետաքրքրում այն հարցը, թե ՀՀ 2-րդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի դստեր՝ Անուշ Սարգսյանի ամուսին Միքայել Մինասյանը ինչպես է կարողանում որոշ կարծես թե գաղտնի ինֆորմացիա ստանալ և մի փոքր էլ ճոխացրած ներկայացնել հանրությանը։

Այս հարցը հետաքրքրում էր ոչ միայն հայ հասարակությանը, այլ նաև իրաապահ մարմիններին։ Մասնավորապես ՀՀ-ում երկրի առաջին դեմքի կյանքի ու առողջության անվտանգությունն ապահովող կառույցին։ Այդ կառույցի մաս են կազմում նրա թիկնապահական ջոկատը։

Դեռևս պшտերազմի ավարտի օրը՝ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, բոլորը կարդացին Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան հայտարարությունը այն մասին, թե ՀՀ Վարչապետը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Մինչդեռ Վարչապետը այդ մասին հայտեց հաջորդ օրվա լուսաբացին։

Մյուս կողմից, Միշիկ Մինասյանը վերջերս հայտարարեց, որ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների, և միաժամանակ հայկական նույն կառույցի կրկնակի գործակալ է։ Այս հայտարարությունը բնականաբար հերքվեց ԱԺ Նախագահի կողմից, Սակայն որոշ նախկիններ օգտագործելով այն հանգամանքը, որ իբր Միշիկ Մինասյանը ճշգրիտ ինֆորմացիայի աղբյուրներ ունի, փորձեցին Արարատ Միրզոյանին վարկաբեկել։

Փաստը մնում է սակայն, որ Միքայել Մինասյանը ունի որոշակի տեղեկատվության աղբյուրներ, որոնք գտնվում են կառավարությանը մոտ կանգնած։

Վարչապետի անվտանգությունն ապահովող մարմինը Ազգային Անվտանգության Ծառայության հետ համատեղ պարզել է ինֆորմացիոն արտահոսք իրականացնող աձի ինքնությունը։

Այդ անձը Փաշինյանի խորհրդականներից մեկի ( հայտարարության մեջ չի նշվում անունը) վարորդն է, ով խորհրդականից ստացած ինֆորմացիան փոխանցել է Միքայել Մինասյանին։ Այդ ինֆորմացիան վերաբերում է Վարչապետի գաղտնի հանդիպումներին, հանդիպման գրաֆիկներին, հանդիպման մասնակիցներին։ Վարորդի ինքնությունը պարզվել է, սակայն որևէ անուն չի հնչեցվում՝ նախաքնության շահերից ելնելով։ Սակայն նշվում է, որ վերոնշյալ անձնավորությունը եղել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վարորդը՝ դեռևս Մեծ Բրիտանիայում, այնուհետև՝ ՀՀ-ում։

Հավելյալ տեղեկատվության դեպքում հասարակությունը կծանուցվի։

Աղբյուր՝ https://fb-news.online/2021/01/24/%d5%b4%d5%ab%d5%b7%d5%ab%d5%af%d5%ab%d5%b6-%d5%ab%d5%b6%d6%86%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1-%d5%bf%d5%be%d5%b8%d5%b2%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%be%d5%a5/?fbclid=IwAR3xSb4_NdabyW6-ibSDFc_uQARykK72UcsdrZ7PDaOP-u10Z8BG-GWTtfE