Այսօր Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի Արարատ այցելության ժամանակ քաղաքացիները, դիմելով լրագրողին ասացին, որ Վազգեն Մանուկյանին իրենց քաղաքում ոչ ոք չէր սպասում: «Ինքն անկոչ հյուր էր»,- ասացին նրանք:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի այցին՝ քաղաքացիներն ասացին. «Ինքը ի՞նչ է արել էս 20 տարում ստեղ, որ էսօր ձեռի հետ անցնելուց ծաղիկ ա դնում սպարապետի հուշարձանի մոտ»: