Մամուլում լուրեր են տարածվել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, ըստ որի Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է այդ լուրերի իսկությունը։ «Կարող եմ հաստատել, որ նման գաղափար կա»,- ասել է Հովակիմյանը՝ հավելելով, որ խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի և հնարավոր է՝ քննարկումից հետո գաղափարը մերժվի:

«Ես չեմ կարող քննարկել մի բան, որը որոշման մակարդակով դեռ չկա։ Խմբակցությունում դեռ պետք է քննարկենք, ուղղակի քանի որ մամուլում արդեն հրապարակվել է, ճիշտ էլ չի լինի, որ ես հերքեմ»,- ասել է պատգամավորը։

Նշենք, որ սրանով ԱԺ-ն կարող է լուծարվել՝ առանց վարչապետի հրաժարականի։