Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարում է. «Հայրենակիցնե՛ր
Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում երթով նշանավորել Հայկական բանակի օրը՝ մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով հայոց զորքին, հիշատակելով մեր զոհերին, սատար կանգնելով մեր բազմաթիվ վիրավորներին և գերության մեջ հայտնված հայրենակիցներին։
Մենք չե՛նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։
Երթի մեկնարկը՝ հունվարի 28, ժամը 13։00, Գարեգին Նժդեհի արձանի մոտից»։