«Ժամանակ» թերթը գրում է. «Թբիլիսիի Պոնիճավա թաղամասում հայկական բեռնատարների վրա կատարված հարձակումը մեր հարևան երկրի հասարակական-քաղաքական շրջանակների լայն քննարկման թեման է:

Ըստ որոշ վերլուծաբանների՝ դրա հետևում կարող են կանգնած լինել ռուսական որոշ ուժեր, որոնք ուզում են Ռուսաստանից Հայաստան կատարվող բեռնափոխադրումների հոսքն ուղղորդել դեպի Ադրբեջան, մանավանդ որ՝ առաջիկայում կստորագրվի համաձայնագիր, որով կբացվեն տրանսպորտային ենթակառուցվածքները: Ռուսական կողմն ուզում է հասնել նրան, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները կատարվեն ռուսական զորքի ուղեկցությամբ, որը կապահովի ռուսական բանակի անարգել տեղաշարժը Ադրբեջանի ամբողջ տարածքով»:

Մանրամասները՝ թերթի համարում: