Բանակը չի պարտվել, առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետեւ 30 տարի եւ ավել մենք բանակը թողեցինք բարցիթողի, դարձրեցինք դուքյան: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

«Մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, եւ դա գիտակցում էին մեր հարեւանները, եւ ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց:Կոռուպցիան մտավ, թաթախվեցինք ամբողջությամբ քաղաքականության մեջ: Բոլորդ տեղյակ եք՝ ընտրություններում ինչ էր կատարվում: Զինվորները դեմ էին քվեարկում, տանում աղբարկղում դատարկում էին, նորից բերում լցնում էին»,-ասաց նա: