«Մենք բանակի կողքին ենք, կարելի է ասել, նույնիսկ զինվորագրված ենք այդ առաքելությանը և սիրով ու խոնարհումով այս նշանակալից օրերին մեր քայլերն ենք ուղղում այստեղ՝ ցույց տալու մեր միասնությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նավասարդ Կճոյանը:

«Սրբազան, խոսում եք միասնությունից, սակայն տեսնում ենք, որ հոգևոր իշխանությունը քաղաքական իշխանության հետ չի ժամանել Եռաբլուր, մինչդեռ մշտապես այդպես է եղել, ինչո՞ւ եք շեղվել արարողակարգից»,- հետաքրքրվեց լրագրողը:

«Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում այս օրով, որովհետև բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի և ես դրանից ցած չեմ իջնի»,- պատասխանեց Նավասարդ Կճոյանը: