Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ տարիներ շարունակ եկեղեցու տարբեր հոգևորականների անուններ առնչվել են կոռուպցիոն գործարքների հետ և եկեղեցին հիմնավոր չի հերքել այդ լուրերը, կաթողիկոսը պատասխանեց. «Գիտե՞ք, յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել»:

Կաթողիկոսի խոսքով՝ պետք է այդ մեղադրանքները փաստվեն: «Այդ ժամանակ կարելի է քննադատել ու պատասխանատվության կանչել՝ ընդհուպ եկեղեցու ղեկավարությանը: Այո, իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը, ով նվեր է ստացել Բենթլի ավտոմեքենա և հետագայում վաճառել, նվիրել է կարիքավորներին»,- նշեց Վեհափառը՝ հավելելով, որ նման թեմաները շահարկելը ճիշտ չի համարում: