Հայրենիք վերադարձած 5 գերիները, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են, այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրացան) հոսպիտալում են։ Վերադարձած գերիներից 44–ամյա Կարեն Վարդանյանի հորեղբոր որդին` Արմենը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ նրանք Շիրակից Երևան ճանապարհին են։

«Մենք չենք էլ իմացել, որ սամալյոտ է գալու, որ իմացանք, չգիտեինք, որ մեր ախպերն էնտեղ է։ Հեչ մարդ էլ մեզ չի զանգել։ Նոր ենք իմացել, գնում ենք մոտը։ Շատ ուրախ ենք, տարոսը բոլորին, թող բոլորը հետ գան»,– ասել է նա։

Վերադարձած գերիներից 47-ամյա Սեյրան Մաթևոսյանի կինը` Մարիամը, նույնպես Մուրացան հոսպիտալի ճանապարհին էր։ Նա ասել է, որ հասցրել է կարճ հեռախոսազրույց ունենալ ամուսնու հետ։

«Խոսեցինք, բան չասեց։ Ոնց որ նորմալ էր։ Վերջին անգամ դեկտեմբերի 13-ին էինք խոսել հետը, հինգ օր լուր չէինք ունեցել, հետո իմացանք` գերի է»,– ասել է նա։

Հարազատներից ոչ մեկի հետ ոչ նախօրոք, ոչ ինքնաթիռի` արդեն օդում լինելու ժամանակ, ոչ էլ անգամ վայրէջք կատարելուց հետո պաշտոնական մարմինները չեն կապվել։ Նրանք բոլորն իրենց հարազատների` գերությունից վերադառնալու մասին իմացել են լրատվամիջոցներից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: