«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին։

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքը ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում չպետք է նման քայլի գնալ։ «Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա։

Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հավաքում եւ իր դիրքերն ավելի է ամրապնդում: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ լարված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխհարաբերությունները։

Կարելի է ասել՝ վերջիններս միմիայց հետ չեն շփվում, ու այն հիացմունքը, որը ժամանակին Փաշինյանն ունեցել է Մարությանի անձի նկատմամբ, այլեւս չկա:

Իսկ Մարությանն էլ իր հերթին է սկսել վատ արտահայտվել Փաշինյանի ու իր թիմի մասին, եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ եւս նրա փոխհարաբերությունները լարվել են: Իսկ այն, որ Մարությանի այս պահվածքի պատճառով արդեն մի քանի տարի է՝ տուժում է Երեւան քաղաքը, ակնհայտ է, քանի որ վերջինս մատերի արանքով է նայում բոլոր այն հարցերին, որոնց պետք է հրատապ լուծումներ տալ:

Իսկ շինարարները շարունակում են մի թուղթ ստանալու համար ամիսներով սպասել։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։