Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Mehr-ը:

Ստամբուլում իր թուրք գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին Զարիֆն ասել է, որ Իրանը սպասում է Թուրքիայի նախագահի այցին Թեհրան` հավելելով, որ Իրանը եւ Թուրքիան միշտ էլ միմյանց կողքին են եղել ծանր ժամանակներում:


Նա հայտնել է, որ առաջիկա օրերին Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար: