Կադրային նշանակումներ

· Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Ջանազյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

· ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհդրական Արթուր Չախոյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:

· ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Փանոսյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

· ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պատոնում:

· ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Լոռու մարզի դատախազի պաշտոնում:

· ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը տեղափոխվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:

· Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Մարգարյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնում:

· Երևան քաղաքի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Չարխիֆալակյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:

· ՀՀ Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Մարտիրոսյանը տեղափոխվել և նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնում:

· ՀՀ Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհդրական Էդուարդ Հարությունյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի դատախազ:

· ՀՀ Տավուշի մարզի դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն մարզի դատախազի տեղակալ Գոռ Ալոյանի վրա:

· ՀՀ Շիրակի մարզի դատախազի պաշտոնում նշանակվել է նույն մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը: