Ռուսական РБК-ն վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճ է ընթանում կապված 140 հայ ռազմագերու հետ վերադարձման շուրջ, որը պահանջում է Երեւանը։

Նշենք, որ Ադրբեջանն իր բոլոր ռազմագերիներին արդեն ստացել է։ Բաքվում էլ պնդում են, որ այդ անձինք, որոնք այժմ պահվում են իր մոտ, վերադարձման ենթակա չեն։ Նրանց մի մասը գերի են վերցվել արդեն ռազմական գործողությունների ավարտից հետո, մյուս մասին մեղսագրվում են վարձկանության, ահաբեկչության եւ ռազմական հանցագործություններին առնչվող հանցանքներ։

Երեւանում դրա հետ կտրականապես համաձայն չեն եւ մեղադրում են Ադրբեջանին՝ քրեական գործել «թխելու» մեջ։