Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը չի համաձայնել հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է համայնքապետը՝ հավելելով, որ Սյունիքի խնդիրների վերաբերյալ պետք է հանդիպում լիներ, բայց ինքն ակնկալիքներ չունի:
Գևորգ Փարսյանը նշել է, որ փոխվարչապետի այցը, հանդիպման նպատակը, համայնքապետերին չհանդիպելը կարող է հետագայում շահարկվել, բայց փաստել է, որ Սյունիքի խնդիրների մասին բազմիցս են բարձրաձայնել՝ անգամ գրավոր։

«Եթե վաղը չէ մյուս օրը հանկարծ կառավարության ներկայացուցիչները փորձեն շահարկել այն հանգամանքը, որ աշխատանքային խումբը եկավ Սյունիք, համայնքի ղեկավարները չհանդիպեցին, խնդիրները չբարձրաձայնեցին, ասացին, որ խնդրին անտեղյակ են, իմացեք, որ դա իրականությանը չի համապատասխանելու, քանի որ գրավոր արդեն իսկ ներկայացրել ենք մեր խնդիրները։ Նրանք դրանց մասին ընդհանուր պատկերացումներ ունեն»,– ասել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։