Արցախի կարգավիճակի հարցը չի կարող կարգավորվել մոտ ժամանակներս, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Միանգամայն ակնհայտ է, որ այդ հարցն իսկապես լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այդ դաշտի ցանկացած էլեկտրիզացիա հանգեցնում է մեծ լարվածության»,- ասել է նա՝ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ:
Մեդվեդևը նաև նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են քննարկումներ ընթանում»:
«Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այդ մասին չգիտես ինչու մոռանում են, բայց իրականում դա այդպես է։ Ուստի կարգավիճակի մասին հարցն ավելի լավ է հետաձգել ապագայի համար»: