Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Կառավարության կողմից առաջարկված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման հրատապությունը, ըստ նախարարի, պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման և դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև մինչդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, դիմելով արդարադատության նախարարին, ասաց. «Պարո՛ն Բադասյան, ինձ շատ հետաքրքիր է, էլի, էս նախագծերի հրատապ քննարկման անհրաժեշտությունն ինչո՞վ ա պայմանավորված: Եթե դուք բերեիք նախագիծ, ասենք, Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին կամ զենքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու, բանակաշինության բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու մասին, կհասկանայի, որովհետև էսօրվա մեր առաջնահերթությունն անվտանգային խնդիրն է դարձել… Հիմա բերել եք դատական օրենսգիրք…»: