Որքան Նիկոլ Փաշինյանը ձգում է իր հրաժարականի հարցն, այնքան թիմը ծիծաղելի է դառնում։ Նիկոլ Փաշինյանի ուսապարկերից, սելֆիի ձողից, կամ «դուխով» գլխարկից ցածրարժեք մարդիկ, ովքեր բախտի բերմամբ հայտնվեցին խորհրդարանում, թեպետ անցած երկուսուկես տարում հասցրել են զարմացնել իրենց դեբիլիզմով, բայց այդ «շնորհքն» այս օրերին էլ ավելի է սրվել, զոռ են տալիս իրենց երեւակայությանը, թե ինչպես արդարացնեն կատարվածը, 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունն ու դավաճանությունը, սակայն ակնհայտորեն ուղեղի ճողվածք են ստանում՝ մթնոլորտ նետելով հերթական անհեթեթությունը։ Մենք մեկ օրում նրա թիմից այնպիսի հայտարարություններ ենք լսում, որ ուղեղ է պետք, որ դիմանա այդ հանճարեղ գլուխկոտրուկներին:

Երեկ նրա քայլիստներից մեկը՝ Վաղարշակ Հակոբյանը, կամ նույն ինքը՝ Վաղոն, ով մինչեւ պատգամավորը հեռախոսի վաճառքի «բուդկա» է աշխատեցրել եւ հենց այդտեղից էլ սկսվել է այս հանճարեղի աշխատանքային կենսագրությունը, պատերազմի պատասխանատվությունը կրելու մասին հարցադրումներին ի պատասխան հայտարարել է․ «Վստահ եմ՝ մի օր վարչապետը խոսելու է եւ շատ երկար։ Իհարկե, բաներ կան, որոնք նա չի կարող այս պահին ասել՝ պատասխանատվության, մեղավորության, թիվ մեկ պատասխանատուի եւ մեղավորի մասով, եւ թե այդ որ հրամանատարները ում հրամանները չեն կատարել․․․Սրա մասին միանշանակ, խոսվելու է»։

Պատկերացնում եք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ խոսելու է, մարդը, ով պատերազմի ընթացքում եւ դրանից հետո գրեթե ամեն օր 24/7 ռեժիմով խոսում է ու ամեն նոր միտքը հակասում, հերքում է նախորդին, կամ էլ թեւավոր խոսքեր դարձած անհեթեթություններ դառնում, դեռ պետք է խոսի, դեռ ոչինչ չի ասել ու մենք շունչներս պահած պետք է սպասենք Փաշինյանի սենսացիոն բացահայտմանը։ Սա, իհարկե, կարելի է ընդունել որպես տիեզերական, ավելի ճիշտ՝ փաշինյանական ստի, կեղծիքի նոր չափաբաժնի մասին հայտարարություն, որը թերեւս մտածում են իշխանական թիմում, ի մասնավորի, Փաշինյանի կաբինետում, բայց գնացքը գնացել է, եւ այլեւս որեւէ ստով հնարավոր չէ քողարկել դառը իրականությունը։

Մեկ ուրիշը նորաթուխ նախարար էլ գերազանցեց գալուստսահակյանական բոլոր ռեկորդները, ներկայացնում ենք նրա խոսքը եւ թողնում յուրաքանչյուրիդ մեկնաբանությանը․«Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք ավելի տաղանդավոր են, քան որոշ մեր այլ երիտասարդներ, նրանք գնում են արտասահման և բարձր աշխատավարձ են ստանում ու շատ էլ ճիշտ են անում»։ Եթե ինչ-որ մեկը հասկացել է այս տաղանդի մտքի արտաթորանքին, կխնդրեինք մեծահոգաբար մեզ հետ էլ կիսվել։

Վաղոյի կուրսեցի Մխիթար Հայրապետյանը սովորույթի պես փորձել է ամենախելացին երեւալ, բայց ստացվել է ինչպես միշտ․ «Վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք բազմաթիվ անելիքներ, պետք է որոշումներ կայացնենք ապագայի համար: Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չի լինելու նաեւ թռիչք: Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին զինատեսակներում մենք պետք է լինենք ամբիցիոզ ու չվախենանք մեր սեփական երազանքներից, գործենք ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողանանք բանակն արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի մեքենայացումն այլընտրանք չունի»։ Կարելի է, անշուշտ, ներողամիտ լինել Փաշինյանի թիմի այս անչափահասի նկատմամբ, երեխան դեռ կմեծանա ու կհսականա, որ դժվար է, եթե ոչ անհնար երազել մի երկրում, որի ողնաշարը կոտրել են, որտեղ 44 օրերի ընթացում ավելի քան 8 հազար երիտասարդ կյանքեր են զոհաբերել, հայրենիք կորցրել: Եթե սա գիտակցված ծաղր չէ, այլ երիտասարդը այսքանը չի հասկանում եւ պատանեկան ռոմանտիզմով է դեռ ապրում, այո, կարելի է ներողամիտ լինել։ Իսկ այ, ՀՀՇ-ական մնացորդների ամենավառ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին, ով ամիսներ շարունակ շահարկում էր հաղթանակած ապրիլյան պատերազմը, ներել չի կարելի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում