Ռուսաստանը փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով կվերսկսի ավիահաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:
Համապատասխան փաստաթղթերն ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Կառավարությունում հստակեցրել են, որ թույլատրվել է Մոսկվա-Բաքու՝ շաբաթական 2 չվերթ և Մոսկվա-Երևան՝ 4 չվերթ:
Փետրվարի 8-ից որոշվել է վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ Բացի այդ, Մոսկվայից Բելառուսի մայրաքաղաք ավիաչվերթների թիվը շաբաթական 3-ից կդառնա 5-ը։