Անուն առ անուն.

Ավագ լեյտենանտ Էդգար Վահագնի Գասպարյանը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 7-ին: 2010 թվականից անցել է ծառայության ոստիկանության զորքերում, հենց այդ տարում ել ամուսնացել է։

Պատերազմը սկսվելուն պես լծվեց հայրենիքի պաշտպանությանը, մեկ ամիս շարունակ իր վաշտով անառիկ է պահել Քարվաճառը, այնուհետև մի քանի օր տուն վերադառնալուց հետո մեկնել է Շուշի, եղել են կռվի ամենաթեժ տեղերում:

Ընկնելով շրջափակման մեջ՝ Էդգարը զանգում է կնոջը և հրաժեշտ տալիս. զոհվում է իր վաշտի 36 տղաների հետ։

Հավերժ հիշատակ:

Անի Քոչար