«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին չպատասխանեց լրագրողների հարցերին: Իսկ հարցերը վերաբերում էին ռազմագերիների խնդրին, իմքայլական պատգամավորի աղմկահարույց հայտարարությանը: «Բոլոր հարցերին կպատասխանեմ համապատասխան պահին: Ես երկու անգամ չեմ կրկնում՝ ասացի, որ բոլոր հարցերին կպատասխանեմ...»,- նշեց նախարարը: