ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնու հետ կապված Եվրամիության հնարավոր պատժամիջոցները, հայտարարել է, որ դա ԵՄ ներքին գործն է, բայց Ռուսաստանի համար դաշինքն անհուսալի գործընկեր է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք դրան վերաբերվում ենք որպես Եվրամիության ներքին գործի: Մենք վարժվել ենք, որ ԵՄ-ն, ինչպես արդեն հիշատակել եմ, ավելի հաճախ է դիմում միակողմանի սահմանափակումների, որոնք լեգիտիմ հիմնավորում չունեն: Մենք մեր կյանքը կառուցում ենք ելնելով նրանից, որ Եվրամիությունն անհուսալի գործընկեր է, համենայնդեպս՝ այս փուլում: Հուսով եմ, որ ապագա ռազմավարական ամփոփումը, այնուամենայնիվ, Եվրամիության արմատական շահերին ուշադրություն կդարձնի իր մերձավոր հարեւանությամբ»,- ասել է Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժեզեպ Բորելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում: