«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստվում է մասնակցել ՀՅԴ-ի հետ համատեղ:

Ըստ մեր աղբյուրի՝ ՀՅԴ-ի հետ դաշինք կարող է կազմել նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը:

ԲՀԿ-ն հրաժարվել է մաս կազմել դաշինքին, քանի որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: