Կոտայքի մարզում այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։00-ի սահմանում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, իրար են բախվել BMW, Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ Ս․Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , մահացածի և վիրավորի ինքությունը։