Սասունն ու Սերինեն երեկ պսակադրվել են Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում: Հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։ Նրանք որոշել էին ամուսնանալ աշնանը: Պատերազմը հետաձգեց հարսանիքի օրը, բայց չփոխեց հայրենի գյուղը շեն պահելու որոշումը: Ինչպես և որոշել էին՝ ապրելու են Կարմիր շուկայում: