Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Քիչ առաջ դատարանը քննարկեց Ռ. Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումը՝ գույքի կառավարման վերաբերյալ: «Դատարանը որևէ խոչընդոտ չի տեսնում թույլատրելու գույքի օտարում չհանդիսացող ու օտարմանը չհանգեցնող գործարքների կնքման թույլտվություն տալը՝ կալանադրված անշարժ գույքի նկատմամբ: Հետևաբար, դատարանը որոշեց թույլատրել Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի հետ ցանկացած գործարք, որը չի կարող հանգեցնել վերոնշյալին»,- ասաց Աննա Դանիբեկյանը: Քննարկումը կշարունակվի դռնփակ նիստում: