«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունից տեղեկացնում են, որ Air Arabia ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը:

Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

«Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: