Թուրքիայի Իզմիր քաղաքի շրջանում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Bестник кавказа-ն՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը։

Երկրաշարժի էպիկենտրոնը Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիր քաղաքի Ուրլա շրջանում է: Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:30-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 5.29 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվածների և տուժածների մասին չի հաղորդվում: