«Երբ մենք ասում ենք՝ ոնց ստացվեց, որ մենք ավելի թույլ վիճակում եղանք, քան մեր հակառակորդը, բավարար է նայել անցած տարիների տնտեսական ցուցանիշները, տնտեսական աճի ռազմական բյուջեի և ընդհանուր բյուջեի ցուցանիշները և այդ հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ կլինի։ Ու դա կապել վերջին 1-2 տարիների հետ, կարծում եմ, այնքան էլ արդարացի չէ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Ներդրումների մասով, իհարկե, ցավալի անկում կա։ Այդ անկումն արձանագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որովհետև կորոնավիրուսի հետևաքնով երկրները մեծ մասը տարին փակել են վնասներով»,- ասաց Բ․ Թունյանը։

Ինչ վերաբերում է արտաքին պարտիքն, վերջինը նշեց․ «Եթե առաջարկում են պարտք չվերցնել, ապա նաև պետք է ցույց տալ այն ճանապարհը, թե ինչպե՞ս պետական բյուջերի ծախսերը կատարենք, ինչի՞ հաշվին աշխատավարձ վճարենք, մարդկանց թոշակ տանք։ Մենք տարբեր ծրագրեր և աջակցություններ ենք ցուցաբերել տարբեր ոլորտների, և այդ պայմաններում բյուջեն ունի դեֆիցիդ»,- նկատեց «Իմ քայլի» պատգամավորը։